211652_close_icon
views-count3711 դիտում article-date 23:13 18-12-2019

Մերկելը Բունդեսթագում ճշտել է, որ ավարտել է զեկույցը, այլ ոչ թե կարիերան

Բունդեսթագում ծիծաղով են ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ նա «ավարտեց»։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, առավարության ղեկավարը ստիպված է եղել ճշտել, որ ինքն «ավարտել է զեկույցը», այլ ոչ թե իր կարիերան։ «Այսպիսով՝ ես ավարտեցի, պարոն նախագահ»,-հայտարարել է Մերկելը իր կարճ զեկույցի ավարտին, որով նա դեկտեմբերի 18-ին Բունդեսթագում հանդես է եկել կառավարական ժամի սկզբին: Այն բանից հետո, երբ դահլիճում ծիծաղ է հնչել, Մերկելը հավելել է. «Իմ զեկույցը, ես ավարտեցի իմ զեկույցը»: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցությունն այդ խոսքերին արձագանքել է ծափահարություններով։

Նմանատիպ նյութեր