Մերկելը Բունդեսթագում ճշտել է, որ ավարտել է զեկույցը, այլ ոչ թե կարիերան
Բունդեսթագում ծիծաղով են ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ նա «ավարտեց»։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, առավարության ղեկավարը ստիպված է եղել ճշտել, որ ինքն «ավարտել է զեկույցը», այլ ոչ թե իր կարիերան։
«Այսպիսով՝ ես ավարտեցի, պարոն նախագահ»,-հայտարարել է Մերկելը իր կարճ զեկույցի ավարտին, որով նա դեկտեմբերի 18-ին Բունդեսթագում հանդես է եկել կառավարական ժամի սկզբին:
Այն բանից հետո, երբ դահլիճում ծիծաղ է հնչել, Մերկելը հավելել է. «Իմ զեկույցը, ես ավարտեցի իմ զեկույցը»: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցությունն այդ խոսքերին արձագանքել է ծափահարություններով։