211652_close_icon
views-count36133 դիտում article-date 20:22 18-12-2019

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն տապալել է «սվետոֆորն» ու ցուցանակը. պատճառը մեկ այլ BMW-ի խմած վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են դեկտեմբերի 17-ին, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում BMW մակնիշի 36 PՍ 274 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրը, ցուցանակն ու գովազդային վահանակը տապալելու փաստով։ Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել մեկ այլ՝ BMW մակնիշի ավտոմեքենա, որը ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը եղել է ոչ սթափ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր