18397 դիտում
21:57 19-01-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. 22-ամյա վարորդը Խանջյան փողոցում Toyota-ով բախվել է ծառերին, իսկ հետո երկաթե ճաղավանդակին, ըստ նրա՝ պատճառը մեկ այլ վարորդն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում հունվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։10-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սահակ Ղ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա երկաթե ցանկապատին։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը։
Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև հեռացել է դեպքի վայրից։
Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ։
Պարեկները տեղում պարզել են նաև, որ Toyota-ն բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վրա առկա են վնասածի հետքեր։
Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15520 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35771 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց