211652_close_icon
views-count2930 դիտում article-date 18:17 18-12-2019

Վերին Պտղնի համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզի շենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Վերին Պտղնի համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառմանը: Այն մեկնարկել է շինության օծման արարողությամբ: Շուրջ 1000 բնակչություն ունեցող Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ: Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են, և դրանով պայմանավորված՝ սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն: Կառավարության 2019 թվականի սուբվենցիայով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վերին Պտղնի համայնքը վերջապես կունենա ժամանակակից լուծումներով կառուցված մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար: Շահած ծրագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ: Հավելենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տասը մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծրագրեր են իրականացվում Կոտայքում: Երեք համայնքներում՝ Արամուսում, Վերին Պտղնիում և Գեղաշենում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզներ: Ամենակարճ ժամկետներում մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների համար գերնպատակ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր