33892 դիտում
10:35 18-12-2019
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 32-ամյա վարորդը Volkswagen-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 4 վիրավորներից 2-ը քույր ու եղբայր են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:15-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ս.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 36 PC 626 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Լուսինե Ս.-ն, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Ս.-ն, Ախթալա քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռուզան Մ.-ն, և Գյումրիի բնակիչ, 32-ամյա Կարապետ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լուսինե և ուղևոր Ալբերտ Ս.-երը քույր ու եղբայր են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+