211652_close_icon

Ռուսներն ԱԺ-ում հանդիպում կունենան․ ի՞նչ հարցեր կբարձրաձայնվեն․ «Ժողովուրդ»

views-count1451 դիտում article-date 10:47 18-12-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամները Երևանում հանդիպում են ունենալու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Մեր տեղեկություններով` հայկական կողմի պատգամավորները մի շարք հարցեր են պատրաստվում բարձրաձայնել իրենց ռուս գործընկերների առջև: Վերջերս մեծ աղմուկ հանեց նաև ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիր ներկելու դեպքը` ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը հայտարարեց, թե այդ թեման վաղուց փակված է: «Չեմ կարծում, որ արձանի ներկման վերաբերյալ էլի քննարկումներ կլինեն, որովհետև իրականում իսկապես դա լավ գործողություն չէր, և արդեն հայտարարվել է, որ մեզ համար այդ արարքը ընդունելի չէ»,– նշեց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր