211652_close_icon
views-count2811 դիտում article-date 22:06 17-12-2019

ԱՄՆ-ի պետքարտուղարն իր զորակցությունն է հայտնել Մեսութ Օզիլին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր զորակցությունն է հայտնել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Թուրքական արմատներով գերմանացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մահմեդականները անտեսում են Չինաստանում ույգուների դեմ հալածանքները: Չինաստանը շատ արագ էր արձագանքել այդ հայտարարությանը. երկրում արգելվել էր ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, ինչպես նաև արգելափակվել էին Օզիլի սոցէջերը սոցցանցերում: «Արդարությունը հաղթանակելու է: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը չի կարող աշխարհից թաքցնել ույգուրների և կրոնական այլ հոսանքների դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտումները», գրել է Պոմպեոն իր թվիթերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր