211652_close_icon
views-count1014 դիտում article-date 23:59 17-12-2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սատարում է Լիբանանի հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Բեյրութում է հատուկ առաքելությամբ․ նա Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների է փոխանցել է 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։ «Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,-տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, նշում է Հայկակ Արշամյանը։ «Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը։ «Այս իրավիճակում, երբ Լիբանանի սոցիալ-տնտեսական տագնապի պատճառով լիբանանահայությունը դիմագրավում է տնտեսական ծանր պայմաններին, Ձեր զորակցությունը երաշխավորում է հայ դպրոցի հայեցի դաստիարակության և հայապահպանման նվիրական առաքելության անընդմեջ շարունակականությունը։ Ձեր փոխանցած 150 հազար դոլարը Ազգային առաջնորդարանը պետք է բաժանի լիբանանահայ 18 վարժարանների, որը կուղղվի 5020 աշակերտի կրթաթոշակի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս զորակցությունը համարում ենք Հայաստան-Սփյուռք միասնականության և գործակցության շոշափելի արտահայտություն, որի համար հայտնում ենք մեր հայորդիների երախտագիտությունը»,- ասել է Լիբանանի հայոց առաջնորդ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը։ Լիբանանի ազգային առաջնորդարանը ավելի ուշ հայտարուրթյամբ հանդես եկավ, համաձայն որի՝ առաջնորդարանի բարերար Երջո Սամուէլեանը 125 միլիոն լիբանանյան ոսկի է նվիրաբերել առաջնորդարանին, որն ուղղվելու է «Լիբանանահայ կարիքավորներու զօրակցութիւն», «Հայ աշակերտ հովանավորելու ծրագիր» և «Զուարթնոց» հատուկ դաստիարակության կենտրոնին։ Ավելի վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա․ վեհափառ հայրապետը հայրական կոչ էր ուղղել լիբանանահայ համայնքին օժանդակելու դժվար կացության մեջ հայտնված կառույցներին և ընտանիքներին։ ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորում է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովում է՝ հիմվելով ընդհանուր ինքնության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր