211652_close_icon
views-count3044 դիտում article-date 15:51 16-12-2019

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը երկու սուպերդիմակայություն պարգևեց

Շվեյցարական Նյոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի գրասենյակում, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ձևավորվեցին են հետևյալ զույգերը` «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) «Ռեալ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Ատալանտա» (Իտալիա) - «Վալենսիա» (Իսպանիա) «Ատլետիկո» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) «Չելսի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա) «Լիոն» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա) «Տոտենհեմ» (Անգլիա) - «Լայպցիգ» (Գերմանիա) «Նապոլի» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) Անկասկած, այս փուլի զարդը կլինի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» սուպերդիմակայությունը, ինչը նաև կլինի Զինեդին Զիդանի և Խոսեպ Գվարդիոլայի հակամարտությունը: Սուպեր որակումը կարելի է տալ նաև «Ատլետիկո»-«Լիվերպուլ» մրցավեճին: Յուրգեն Կլոպն ու Դիեգո Սիմեոնեն աշխարհի լավագույն մասնագետների շարքին են դասվում, և սա կլինի յուրօրինակ տակտիկական պատերազմ: 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 18-19-ին և 25-26-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 10-11-ին և 17-18-ին։

Նմանատիպ նյութեր