211652_close_icon
views-count1882 դիտում article-date 10:50 16-12-2019

Էջմիածնում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 15-ին, ժամը 21:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 12-րդ դպրոցի դիմաց վագոն-տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:10-ին: Ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 20 քմ) այրվել է: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր