2259 դիտում
14:50 14-12-2019
Հեղինակավոր Red Apple գովազդի միջազգային 29-րդ փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մրցանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայտնվելով միանգամից երեք shortlist-ում, Doping Creative Agency-ի ներկայացրած #Բավականէսոցիալական արշավն արժանացավ միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ստացավ մեկ ոսկի՝ Advertising for good անվանակարգումև երկու բրոնզ՝ Advertising Excellence և Creative use of media անվանակարգերում։Մոսկվայում անցկացվող ամենամյա Red Apple գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին։
Հիշեցնենք, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավականէ (#Bavakane) սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։Արշավի նախաձեռնողն էր Doping ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշներիմասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։
Արշավի անվանումն ու պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ պատահական չէր ընտրված։ «Բավականը» կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ երկու կամ երեք դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։ Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, ստեղծվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը բարձրաձայնող հոլովակ։ Արշավն ունեցավ նաև պաշտոնական վեբ-կայք (www.bavakane.am), որտեղ հրապարակվեց խնդրի շուրջ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծվեց հնարավորություն անանուն կերպով պատմելու սեփական պատմությունն ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու հոգեբանի հետ։ Արշավը շատ արագ տարածվեց համացանցում և գրավեց մամուլի ուշադրությունը, առաջացրեց լայն դիսկուրս խնդրի շուրջ, իսկ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ Doping Creative Agency-ն ստացավ նամակ երեք աղջիկների մայրիկից, ով սպասում է իր 4-րդ աղջկան և ով հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։
Doping Creative Agency-ի հաղթանակը մեծ նվաճում է ոչ միայն հայկական գովազդային ոլորտի համար, այլև չափազանց կարևոր քայլ՝ այս խնդրի առավել լայն բարձրաձայնման տեսանկյունից։
Մրցանակի հանձնման [url=https://www.facebook.com/watch/?v=431414424407104]պահը[/url]
Կարճ [url=https://www.facebook.com/watch/?v=1408788935947340]հարցազրույց [/url]
Արշավի պաշտոնական ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/bavakane.am/]էջը[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5591 դիտում
18:37 12-11-2017
ԱԱ. Հայաստանի սամբոյիստները մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել
1631 դիտում
14:03 17-11-2015
Հայ սուսերամարտիկները մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Այս բաժնից
1267 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ