211652_close_icon
views-count2266 դիտում article-date 13:12 14-12-2019

7 օր առաջնագծում. շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարության մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր