Կրասնոդարում ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում կործանվել է Ми-28Н ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել Կորենովսկ բնակավայրում:
Ավիավթարի հետևանքով զոհվել են 2 օդաչուները, ովքեր ուսումնական թռիչք էին կատարում:
Փրկարարներն ու իրավապահները աշխատում են աղետի վայրում։
Պարզվում են դեպքի մանրամասները։