Եգիպտոսում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է մարտական ուղղաթիռ
Եգիպտոսում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է մարտական ուղղաթիռ: Ավիաաղետի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս մեկին հաջողվել է փրկվել: Այս մասին հաղորդում է Ֆրանս պրես լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով եգիպտական բանակի հայտարարությունը:
Կործանված ուղղաթիռի մոդելը չի հաղորդվել: Ուղղաթիռն ընկել է Էլ-Ֆայում նահանգում՝ Կահիրեից 100կմ հեռավորության վրա: Եգիպտական հեռուստատեսությունը հայտնել է, որ ավիաաղետի պատճառ կարող էր դառնալ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Տարվում է հետաքննություն: