Կրասնոդարում Ми-2 ուղղաթիռ է վթարվել. կա 2 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրասնոդարի երկրամասում Ми-2 ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ըստ ականատեսների՝ ուղղաթիռը ընկել է Բելորեչենսկի շրջանի «Շկոլնոյե» բնակելի տարածքում, ինչի հետևանքով օդաչուն և ուղևորը զոհվել են:
Այս պահին պարզվում են միջադեպի հանգամանքները: