39927 դիտում
12:30 13-12-2019
Սոչիում ողբերգական ավտովթարի հետևանքով կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ Սոչի տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Life News-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ադլեր-Կրասնայա Պոլյանա ավտոճանապարհին մեծ արագությամբ ճակատ-ճակատի են բախվել Volkswagen Polo-ն և Range Rover-ը:
Բախման հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա 3 ուղևորները տեղում մահացել են, իսկ Range Rover-ի վարորդը, ով Սանկտ Պետերբուրգի բնակիչ է, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ բախվել է Range Rover-ին:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Պարզվում է տուժածի և մահացածների ինքնությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
496 դիտում
12:02 05-05-2024
Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
529 դիտում
11:17 05-05-2024
Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն