211652_close_icon

Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

views-count8346 դիտում article-date 10:03 13-12-2019
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ «Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից», գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/12/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%A9%D6%80/171791]Ermenihaber.am[/url]-ը։ Նշենք, որ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

Նմանատիպ նյութեր