2774 դիտում
14:54 12-12-2019
Կառավարությունը որպես նվիրատվություն ընդունեց 2 Renault Logan ավտոմեքենա, 1 ավտոբուս և 1 մոտորանավակ
Կառավարությունն այսօրվա նիստում որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ երկու Renault Logan ավտոմեքենա, Foton BJ 6802 vin մարդատար ավտոբուս և մոտորանավակ։
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նշված օրենքի հավելվածի 4-րդ կետով Արտակարգ իրավիճակների նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահված հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման գործառույթները վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը:
Նշված նախագծի ընդունման և փոփոխությունների իրականացման արդյունքում «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հանձնվելու է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությանը:
Նախատեսվում է Կազմակերպության կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները և մոտորանավակը, որոնք նրա կողմից չեն շահագործվում, նվիրատվություն կատարել, և օրենքով սահմանված կարգով ամրացնել Նախարարությանը, որի ենթակա մարմնի՝ Փրկարար ծառայության կողմից դրանք փաստացի շահագործվում են:
Նմանատիպ նյութեր
2556 դիտում
16:05 01-10-2021
Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը որպես նվիրատվություն է ընդունել
Այս բաժնից
505 դիտում
13:22 23-04-2024
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
724 դիտում
13:07 23-04-2024
Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել