9011 դիտում
11:28 12-12-2019
Դեկտեմբերի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Տավուշում և Սյունիքում կհասնի +18․․․+20 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։
Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,- գրել է Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
21821 դիտում
10:30 29-06-2016
Վաղը Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան
22479 դիտում
10:26 08-08-2016
Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի. Գագիկ Սուրենյան
32213 դիտում
12:14 22-06-2018
Շոգերը մոտենում են, հունիսի 27-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
499 դիտում
23:42 17-05-2024
ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին
526 դիտում
23:26 17-05-2024
Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարի մասնակիցներին