211652_close_icon

Ոստիկանները հերոյինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1394 դիտում article-date 21:31 11-12-2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու։ Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հերոյինի նմանվող զանգվածներ, իսկ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հերոյինի նմանվող զանգվածը բերման ենթարկվածը ձեռք է բերել Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց, թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Դեկտեմբերի 8-ին 56-ամյա տղամարդը դատարանի որոշմամաբ կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր