211652_close_icon
views-count3632 դիտում article-date 20:39 11-12-2019

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրով իրականացվում է «Կենդանի նկար» ծրագիրը, որի նպատակն է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանրահռչակել թանգարանի կերպարվեստի հավաքածուում պահպանվող գեղանկարիչ Վահան Խորենյանի (1928-2004 թթ.) «Երևանի շինարարները» (1957 թ.) կտավը, որտեղ պատկերված է մի դրվագ վարդագույն Երևանի կառուցումից: Այս ծրագիրն առաջիններից մեկն է, որտեղ պրոյեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը՝ նկարում առկա միջավայրի և կերպարների կենդանացմամբ: Անիմացիոն ցուցադրությունն ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության հնչյուններով: «Կենդանի նկար» ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի պատմության թանգարանում:

Նմանատիպ նյութեր