211652_close_icon
views-count1959 դիտում article-date 18:36 14-06-2017

«Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Հովհաննիսյանի «Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը: Փաստավավերագրական գրքում բազմաթիվ տեղեկություններ կան մայրաքաղաքի հուշարձանների, զբոսայգիների ու պուրակների, թանգարանների ու թատրոնների և այլ մշակութային օբյեկտների, ինչպես նաև դրանց ճարտարապետների ու քանդակագործների մասին: Շնորհանդեսին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր:

Նմանատիպ նյութեր