Երևան քաղաքի պատմության թանգարանում Կայացել է նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել նկարչուհի Քրիստինա Օգանեզովայի նոր կտավի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, արվեստագետներ, հյուրեր:
Նոր կտավը, որի վրա պատկերված է ծառ՝ մայրաքաղաքի խորհրդանիշ կառույցներով, նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից Երևան քաղաքի պատմության թանգարանում ցուցադրված են եղել Քրիստինա Օգանեզովայի տարբեր տարիների լավագույն աշխատանքները:
Մայրաքաղաքի հոբելյանին նվիրված կտավը նկարչուհին ստեղծել է ցուցահանդեսի 15 օրերի ընթացքում:
Նշենք, որ Քրիստինա Օգանեզովան հայազգի նկարչուհի է, Միջազգային արվեստագետների միության անդամ և միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]