Կողոպուտի համար հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Հարություն Հ․-ն, որը 2014թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի/Կողոպուտը/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]