211652_close_icon
views-count1668 դիտում article-date 23:35 09-12-2019

Գառնիի բնակիչներից մեկի տանը թմրանյութ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում: Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակիչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել՝ անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախաքննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր