211652_close_icon
views-count9185 դիտում article-date 16:33 08-12-2019

ԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Կ.Պոլսի պատրիարքական ընտրության հարցում

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել, որում նշել է, թե Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքը՝ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել, առաջացրել է աննախընթաց սահմանափակում. արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն: Ըստ կազմակերպության՝ պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, և այս հարցում Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաեւ նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական և վճռական կեցվածք: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/998099.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրին ԱՍԱԼԱ-ից, հայտարարության մեջ նշված է. «Թուրքիայի իշխանությունները շարունակում են Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելով սեղմել ճնշման օղակը Կոստանդնուպոլսի հայկական փոքր, բայց և ազդեցիկ համայնքի շուրջ: Պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքին, (որ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել որպես պատրիարք), նոր միջամտությունը առաջացրել է աննախընթաց սահմանափակում՝ արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն: Այս իրականությունն ի տես ունենալով, այսօր պոլսահայ համայնքի մի ստվար հատված պատրաստվում է բոյկոտել ամսի 12-ի պատրիարքական խեղկատակ «ընտրությունները», իսկ պահպանողական, թուրքական իշխանությունների հետ տարբեր շահերով կապված կամ նրանցից վախեցած մի այլ հատված ընթանում է նրանց գծած ուղիով: Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան ոտնձգություններ է կատարում Կ. Պոլսի հայոց պատրիարքության ընտրություններում: 1950-ին Անկարայի համանման միջամտությունը արժանացավ Մայր Աթոռի օրվա գահակալ Գեորգ Զ.-ի խիզախ հարվածին: Երջանկահիշատակ հայրապետը Թուրքիայի նախագահին ուղղված հեռագրում հայտարարեց, որ թուրքական իշխանությունների նման վարքագիծը «նշանակում է միջամտել Հայ եկեղեցու ներքին գործերին, որ թույլատրելի չէ»: Նա հավելեց նաև իր խիստ սպառնալիքը, որ հակառակ պարագային «ստիպված պիտի լինենք պատրիարքական ընտրությունն անվավեր ճանաչել և ընտրյալին չհաստատել»: Հայրապետական սաստը տվեց իր արդյունքը. Թուրքիայի ժամանակի իշխանությունները ստիպված նահանջեցին իրենց մտադրությունից, և ազատ ու արդար ընտրությունների շնորհիվ պատրիարք ընտրվեց արժանավորագույն թեկնածուն՝ Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ ու հայրապետական պատվիրակ Գարեգին արք. Խաչատուրյանը: Հայ եկեղեցու դեմ նյութվող այս դավադիր քայլերով Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր իշխանության քայքայված հիմքերը ամրապնդել, միաժամանակ նա ձգտում է ավելիով պառակտել Կ. Պոլսի հայությանը և առավելագույն չափով կառավարելի դարձնել այն՝ նվազեցնելով հետագայում պատրիարքարանի ունենալիք դերակատարությունը հայության և Հայաստանի հետ առնչվող հարցերում: Պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, ուստի այս հարցում Հայաստանի Հանրապետությունը իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաեւ նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական և վճռական կեցվածք: Այս հարցի հանդեպ լռությունը կամ դիվանագիտական այլևայլ պատճառաբանություննեով թուրքական պարտադրանքին համակերպվելը՝ համազոր է թուրքական իշխանությունների ստրկացուցիչ ոտնձգությանը ենթարվելուն, իշխանություններ, որոնք նույնիսկ իրենց պետության օրենքներն ու միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները առ ոչինչ են նկատում։ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակը, որպես ցեղասպանության ենթարկված հայության բռնագրավյալ հայրենիքի և իրավունքների վերականգնման համար պայքարող կազմակերպություն, հայտարարում է, որ անտեր չեն Կ. Պոլսի հայ համայնքը, Թուրքիայի մնացյալ վայրերում եւ Հայաստանի գրավյալ արևմտյան հատվածում ապրող խիզախ հայության բեկորները»։

Նմանատիպ նյութեր