Հնդկաստանի գործարաններից մեկում առաջացած խոշոր հրդեհը խլել է 43 մարդու կյանք
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի Անաջ թաղամասում գործող գործարանում կիրակի վաղ առավոտյան խոշոր հրդոեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ։
Այդ մասին հայտնում է India Today կայքը։
Տեղի իշխանութունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 50 մարդ, որոնց մեծ մասն արդեն մահացել է։
Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարական 30 բրիգադ։
Գործարանն արտադրում է պլաստմասե շշեր և այլ իրեր։
Սկսվել է հետաքննություն՝ պարզելու համար հրդեհի առաջացման պատճառը։