211652_close_icon
views-count13820 դիտում article-date 23:26 05-12-2019

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտելով դեկտեմբերի 4-ին Երեւանի թիվ 1 զինվորական կոմիսարիատում զորակոչիկի կողմից դրսեւորած վարքը, խոհեմության կոչ է արել զինակոչիկներին եւ քաղաքացիներին՝ հորդորելով հատկապես զորակոչի համապետական գործընթացքում ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումներից: Խոհեմության կոչը տեղադրված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ նշված օրը զինաակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։ Այնուհետ դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ «Վերջին 10 օրերի ընթացքում սա նմանատիպ երկրորդ դեպքն է»,- տեղեկացնում է Երեւանի թիվ 1 զինկոմիսարիատի զինկոմի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր