211652_close_icon
views-count2843 դիտում article-date 21:45 05-12-2019

«Սերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին». Ամրամ Մակինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168 TV-ի «[url=https://168.am/2019/12/05/1217599.html?fbclid=IwAR0yyI7OpMftGzNzW1pedmUiRiqggX6vdimwhZpCOLHaQjyUKGXSatDKJQE]Ռեվյու[/url]» հաղորդման ժամանակ անդրադարձավ Երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքին՝ շեշտելով, որ այն անհիմն է. «ՀՔԾ-ն իրավունք չուներ պարոն նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու, որովհետև 2005թ. և 2015թ. սահմանադրական փոփոխություններն ուղիղ արգելք են դրել՝ սահմանելով, որ Հանրապետության նախագահը չի կարող հետապնդվել՝ իր պաշտոնեական դիրքից բխող գործողությունների կատարման համար: Զավեշտի է հասնում, որ որպես մեղադրյալ՝ որոշմամբ է անգամ արձանագրված, որ ենթադրյալ վերագրվող արարքն առնչություն ունի պաշտոնեական դիրքին, և ինչպե՞ս կարելի էր Սահմանադրության անտեսմամբ՝ հանրապետության նախագահին որպես մեղադրյալ ներգրավել: Սա առանցքն է այն ապօրինությունների, որն այս պահին կատարվում է պարոն նախագահի նկատմամբ»: Պաշտպանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը հնարավորություն տվեց այն մարդկանց կամ մարդուն՝ սահմանափակել Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից. «Թե ինչու՝ ինչուները բավականին շատ են: Սերժ Սարգսյանը չէր կարող արտերկիր պլանավորած այցեր չունենալ: Թերևս չկոնկրատացնեմ՝ որտեղ, երբ, բայց չէր կարող չունենալ: Նաև մարդիկ էին տեղյակ, որ նա ուներ պլանավորած այցեր, և այս ապօրինությամբ սահմանափակվեց պարոն նախագահի ելքը հանրապետությունից»: Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է Արցախ մեկնել: «Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում. իմ խորին համոզմամբ՝ այո, կարող է մեկնել Արցախ: Քանի որ եթերը լսում են ոչ միայն ՀՀ-ում, նաև արտերկրում, չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու է կարող, կամ եթե իմ ընդդիմախոսները նշեն՝ չի կարող, ես փորձեմ իրենց պատասխանել: Այո, կարող է»,- ի պատասխան՝ ասաց նա: Հարցին՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է վերաբերվել իրեն առաջադրված մեղադրանքի որոշմանը, ի՞նչ նկատվեց նրա մոտ՝ վա՞խ, զարմա՞նք, անհանգստությո՞ւն, նա այսպես պատասխանեց. «Որպես մեղադրյալ ներգրավվելու այդպիսի որոշմանն ինչպե՞ս պետք է վերաբերվի մի անձ, որը հաստատել է Շուշիի ազատագրման օպերացիան: Սերժ Սարգսյանի և բոլորի համար պարզ է, որ պարոն նախագահի դեմ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»: Մանրամասները՝ 168 TV-ի [url=https://168.am/2019/12/05/1217599.html?fbclid=IwAR0yyI7OpMftGzNzW1pedmUiRiqggX6vdimwhZpCOLHaQjyUKGXSatDKJQE]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր