Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետեքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գյումրիում 23-ամյա վարորդը Mercedes-ով Բագրատունյաց օղակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.12.05 20:10


Twitter
Вконтакте
Одноклассники
