2050 դիտում
18:33 03-12-2019
Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 9-ից 10-ը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կկայանա [url=http://www.ffa.am/hy/1574860991/page/2]մարզչական արտոնագրերի [/url]թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ: Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին։
Այն մարզական լրագրողները, ովքեր ցանկանում են լուսաբանել միջոցառումը, պետք է մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18:00-ը, հաստատեն իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց տվյալները՝ անուն-ազգանուն, լրատվամիջոց, զբաղվածության ոլորտ (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր):
ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ներկայանան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:40-ին՝ իրենց լրագրողական բեյջերով: Առանց բեյջ ներկայացած լրագրողները հնարավորություն չեն ստանալու լուսաբանել միջոցառումը:
Ժամը 12:45-ից 13:00-ը միջոցառումը բաց կլինի միմիայն օպերատորների համար, ովքեր կարող են տեսանկարահանել միջոցառումը՝ կազմակերպիչների կողմից սահմանված կարգին համապատասխան: Լրագրողներին հնարավորություն կընձեռվի 13:00-ից 13:15 ֆլեշ-հարցազրույցներ անցկացնել ժամանած հյուրերից և դասընթացի մասնակիցներից մի քանիսի հետ:
ՈՒշադրություն - նշված ժամանակացույցից առաջ և հետո լրագրողների համար որևէ մեդիա միջոցառում չի նախատեսվում. դասընթացը լինելու է մասնագիտական ուղղվածության և կրելու է փակ բնույթ:
Նմանատիպ նյութեր
1584 դիտում
18:10 09-12-2019
ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը մեկնարկեց
945 դիտում
16:28 13-01-2015
ՀՖՖ-ն հայտարարում է մարզչական Բ, Ա և ՊՐՈ արտոնագրերի դասընթացների ընդունելություն
1577 դիտում
16:31 24-03-2014
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը
Այս բաժնից
2452 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2800 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4111 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային