211652_close_icon
views-count2770 դիտում article-date 16:25 03-12-2019

«Աչքիս մի հատ ինտերվյու տաս, քլնգես նախարարին». Փաշինյանը՝ Սիս գյուղի փոքրիկ բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/547834.html?fbclid=IwAR03sS34mhSt35tEIuQoFegTCpiASiyDNcL85fG6jEhbSbUOB8LNw6sjNbM]News.am-[/url]ը գրում է. Արարատի մարզի Սիս համայնքի փոքրիկ բնակիչ Սամվել Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց համայնք ժամանելու ժամանակ նրան նվիրված քառատող արտասանեց. «Ձեզ համար ոտանավոր եմ պատրաստել. Դուք մեծարգո մեր ղեկավար Ընտրվեցիք հենց մեզ համար, Չանտեսեցիք մեր խնդրանքը Կատարեցիք մեր բաղձանքը»։ Վարչապետն էլ առաջարկեց փոքրիկին ղեկավարներին գովելու բանաստեղծություններ չարտասանել. «Էտքան շատ մի գովի, ղեկավարներին պետք չի գովել։ Մեկ էլ ոտանավոր գրելիս սիրո, բնության մասին գրեք»։ Անդրադառնալով համայնքում կատարված ասֆալտապատման աշխատանքներին՝ Փաշինյանը փոքրիկից ճշտեց՝ արդյոք հետեւե՞լ է աշխատանքներին, ըստ փոքրիկի որակո՞վ է աշխատանքը։ «Առաջին օրվանից գործին հետեւել ենք, ընկերներիս հետ»,- ասաց տղան։ Վարչապետն էլ խորհուրդ տվեց նրան մաքուր պահել համայնքն ու լավ սովորել, փոքրիկն էլ նշեց, որ իրենք աշխատում են՝ երկուսն էլ լիարժեք անել։ Վերջում էլ կատակեց փոքրիկի հետ. «Աչքիս մի հատ ինտերվյու տաս, քլնգես նախարարին»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/547834.html?fbclid=IwAR03sS34mhSt35tEIuQoFegTCpiASiyDNcL85fG6jEhbSbUOB8LNw6sjNbM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր