211652_close_icon
views-count37052 դիտում article-date 11:04 03-12-2019

Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ Ոստիկանական զորքերի դիմաց, բախվել են BMW-ն, Toyota-ն ու Honda-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են BMW մակնիշի 36 AD 483 համարանիշի, Toyota մակնիշի 044 AA 03 համարանիշի և Honda մակնիշի 34 PT 221 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Կարեն Գևորգյանն ու Լևոն Առաքելյանը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի փաստով ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր