Կենտրոնի նախկին թաղապետը մեկնել է Միացյալ Նահանգներ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում է հայտնվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի լուսանկարը՝ Լոս Անջելեսից:
Այո, նախկին պաշտոնյան, որն աչքի էր ընկել միայն Օպերայի շրջակայքում մի քանի սրճարան քանդելու ակտիվությամբ, Հյուսիսային պողոտան «շլանգով» ջրելով և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ընթացող ստորագրահավաքին խոչընդոտելով, իր առաքելությունը հայրենիքում համարել է ավարտված ու մեկնել է Միացյալ Նահանգներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]