17571 դիտում
12:18 31-01-2021
Աննա Հակոբյանն այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
[url=https://hraparak.am/post/df1411afd64667b56ddfc2f7632c400c?fbclid=IwAR0lGEKa7sczaLzmIgBQpcRbtTRuT77BQuRFGFAH2NGVITAjm5jsZ4Lcj-g]Hraparak.am-[/url]ը գրում է Մեր տեղեկություններով՝ այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել այսօր, գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:
Աննա Հակոբյանին տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կկատարի մոտ երկու ժամից: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով: Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել:
Թե այս անգամ ԱՄՆ ինչ այցով է մեկնել Փաշինյանի տիկինը, փորձեցինք ճշտել նրա օգնականներից, նաև վարչապետի մամուլի խսնակից, սակայն մեր նամակներն ու զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց երկրորդ աղբյուրից ևս հաստատել լուրը, ըստ այդմ՝ Աննա Հակոբյանն այսօր գիշեր Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, մեզ ասացին՝ նրան ուղեկցել են անվտանգության երկու աշխատակից միայն:
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
17:16 29-04-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
3202 դիտում
20:18 27-03-2019
Աննա Հակոբյանը կմեկնի Միացյալ Նահանգներ
958 դիտում
12:56 06-05-2015
Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է Միացյալ Նահանգներ
Այս բաժնից
523 դիտում
11:00 28-04-2024
Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
307 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
382 դիտում
10:39 28-04-2024
Շիրակում ստեղծվել է շարժում՝ ի զորակցություն Տավուշի