Արամ Ա. Կաթողիկոսը մեկնել է Միացյալ Նահանգներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այսօր հովվապետական այցելությամբ մեկնել է Միացյալ Նահանգներ:
Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/CiliciaTv/photos/a.212071898997585.1073741828.191639701040805/373654742839299/?type=1&theater]էջից[/url], Արամ կաթողիկոսը կլին Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում և մի շարք այլ նահանգներում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Նորին Սրբությունը մի շարք միջեկեղեցական և քաղաքական հանդիպումներ կանցկացնի: Արամ Ա. Կաթողիկոսի վերջին հանգրվանը կլինի Վաշինգտոնը, որտեղ նա կմասնակցի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: