211652_close_icon
views-count2487 դիտում article-date 23:41 02-12-2019

Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում. Tert.am

Ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին,[url=https://www.tert.am/am/news/2019/12/02/police-statue/3154659?fbclid=IwAR05lojiZRVezDRk3EJF23aFpYzfjdAoAxvNcY8-38mfpKWudrzDZR20MnU]Tert.am[/url]-ի հարցին, թե ոստիկանությունը տեղյակ է Շահեն Հարությունյանի հրապարակումից, պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Այդ հրապարակմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,– ասաց լրատվության վարչության պետի տեղակալը։ Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկմանը՝ կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։

Նմանատիպ նյութեր