Հայաստանում եղանակը կցրտի 3-5 աստիճանով, դեկտեմբերի 3-6-ը տեղումներ չեն լինի
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/0209464001575197783134815.jpg[/img]
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է անձրև, իսկ 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
[img]https://st0.shamshyan.com/editor/014303400157519780971769.jpg[/img]