Հայաստանը ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 29-ի 48-Լ հրամանով լրացումներ են կատարվել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար մրցութային կարգում:
Մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այլ նաև ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեի միջոցով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ուղարկել ինքնակենսագրություն (CV)` հայերեն և անգլերեն լեզուներով, ցուցադրության գաղափարի (կոնցեպտ) մանրամասն նկարագիրը և առաջարկվող ճարտարապետների անունները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 12-ը:
Ցուցադրության հայեցակարգերը հանձնաժողովի նախնական գնահատման են ներկայացվում անանուն ձևաչափով:
Կոնտակտային անձ՝ Մարիամ Գիգոյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մասնագետ, հեռ.՝ 011 52 39 40: