10359 դիտում
12:21 30-11-2019
Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 29-ին Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց «Թումանյանի աշխարհը» պարային ներկայացումը:
Հորովել երգի պարի անսամբլի արտիստներին հաջողվել էր պարային կերպարանք հաղորդել մեծ բանաստեղծի հայտնի հերոսներին ՝ Սուտլիկ որսկանին, Քաջ Նազարին, Լոռեցի Սաքոյին, Անուշին ու Մոսիին:
Ներկայացման բեմադրիչ, անսամբլի գլխավոր բալետմայստեր Արայիկ Գևորգյանի խոսքով բեմադրության հաջողությունը պայմանավորված է թերևս այն ստեղծագործական կոլեկտիվով, ում շնորհիվ իրեն հաջողվել է կյանքի կոչել հանդիսատեսի համակրանքին արժանացած կերպարներին:
«Թումանյանի աշխարհը» հանդիսատեսին է ներկայանում Տերյան մշակութային կենտրոնի կողմից պատրաստված հագուստներով:
Դրամատուրգ Սամվել Խալաթյանի տեքստը ՝ գրված հատուկ այս ներկայացման համար ,սիրված դերասան Սամվել Թոփալյանի մատուցմամբ իրոք , որ տեղափոխում է էն Լոռու ձորը…
Փաստելով հանդիսատեսի ջերմ ընդունելությունը , կարելի է վստահաբար ասել , որ Հորովելի «Թումանյանի աշխարհը» սիրվեց և դեռ երկար կմնա բեմում ՝ շրջելով թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս:
Պարային ներկայացումը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ:
[b]
Մանվել Ալևորյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ