211652_close_icon
views-count3156 դիտում article-date 17:26 29-11-2019

Էդուարդ Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանին: Հայ հետախույզին հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը: Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 93 տարեկանում: Գոհար Լևոնի Վարդանյանը ծնվել է 1926թ, հունվարի 25-ին Լենինականում: 1930 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում: 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տվել բարձրագույն կրթություն ստանալ և նույն թվականին նրանք վերադարձել են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով աշխատել են տարբեր երկրներում:

Նմանատիպ նյութեր