211652_close_icon
views-count8034 դիտում article-date 19:35 05-11-2015

Ուշադրություն. հատուկ չվերթով Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը նախապես հայտարարված 20:00-ի փոխարեն վայրէջք կկատարի 21:45-22:00-ի սահմաններում

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի աճյունները և վիրավորներից 32-ը Երևան են տեղափոխվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով: Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից Երևանի ժամանակով նախատեսված ժամը 17:00-ի փոխարեն իրագործվել է 18:45-ին: Ուստի ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսված 20:00-ի փոխարեն կկատարվի Երևանի ժամանակով ժամը 21:45-22:00-ի սահմաններում: [color=#CC0000]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/color]

Նմանատիպ նյութեր