211652_close_icon

Սիսիանի ոստիկանները բացահայտել են Ույծ գյուղի դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11086 դիտում article-date 20:39 28-11-2019
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ույծ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տնօրենն, օգտագործելով պաշտոնեական դիրքը 2007-ից 2017 թվականի ընթացքում յուրացրել է դպրոցում հրամանագրված որոշ աշխատողների ամբողջ աշխատավարձը՝ որոշակի գումար վճարելով նրանց աշխատանքը փաստացի կատարած անձանց՝ յուրացնելով խոշոր չափերի՝ 1 միլիոն 680 հազար դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր