211652_close_icon
views-count30480 դիտում article-date 09:54 28-11-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն ու 2 Opel-ներ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Էդուարդ Ռոստոմյանի վարած Opel մակնիշի 47 AR 001 համարանիշի, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արսեն Միրզախանյանի վարած Opel մակնիշի 35 AՍ 408 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Մանուկ Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 17 PZ 017 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միրզախանյանի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Լուսինե Վարդանյանը, 62-ամյա Ալվարդ Մանուկյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ Toyota-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը՝ Միաքայելյան վիրաբուժական ինստիտուտ: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր