211652_close_icon
views-count1343 դիտում article-date 22:50 26-11-2019

«Դիակիզարանների մասին արհեստական օրակարգն ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է». Նարեկ Մալյան

ՎԵՏՕ շարժման հիմնադիրներից Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ դիակիզարանների մասին օրակարգն ամբողջությամբ «Բաց հասարակությունների հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից ուղղորդվող գործընթաց է։ Գրառման մեջ ասվում է. «Հայտարարություն. Սիրելի հայրենակիցներ, դիակիզարանների մասին արհեստական օրակարգը ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է, որը սկսվել է տարիներ առաջ: Դեռևս 2013 թվականին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի գրասենյակի պատվերով և ֆինանսավորմամբ հրապարակել է «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ» աշխատությունը, օրակարգ բերելով ՀՀ-ում թաղման ծեսերի փոփոխության հարցը: Սորոսի գրասենյակի նպատակը ամբողջ աշխարհում և մասնավորապես մեր երկրում` պայքարն է ավանդույթի դեմ: Սույն փաստով ես տեղեկացնում եմ, որ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող նմանօրինակ արշավներով կատաղի պայքար է տարվում ազգային ավանդությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Սիրելիներս, իմ ռեսուրսներն անսպառ չեն և ես ստիպված եմ այս թեմայի շուրջ այս պահին բավարարվել այս իրազեկումով: Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է ավանդական գերեզմաններից հրաժարվելու գաղափարը ես չեմ պատրաստվում այս հարցում որևէ կերպ իմ կարծիքը պարտադրել չափահաս մարդկանց: Ինձ կմնա արձանագրել, որ Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաև գերեզմաններին: Եթե այս հարցով լինեն բողոքի ցույցեր սիրով կմիանամ և կմասնակցեմ, սակայն այս հարցով իմ կողմից որևէ նախաձեռնության չի լինի: Այս հարցում թողնում եմ ձեզ մեն մենակ Սորոսի վաստակների դիմաց: Այն նույն վաստակների ում հանրային կերպով ջարդուփշուր եմ արել վերջին ամիսներին: Շնորհակալություն, միշտ ձեր Մալյան: Հ.Գ. Ինձ վրա խուլիգանական հարձակում գործած և առևանգման կազմակերպված փորձ իրականացրած «Ռեստարտ» խուլիգանախումբը իր անպատիժ գործունեությունն է ծավալում այս նույն սորոսական պատգամավորի բարձր հովանու ներքո»:

Նմանատիպ նյութեր