211652_close_icon
views-count2316 դիտում article-date 15:07 03-09-2016

Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը՝ Հրաչյա Թամրազյանի ընտանիքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ցավակցական ուղերձում ասվում է. «Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի մտավորականի գործընկերներին»։

Նմանատիպ նյութեր