211652_close_icon
views-count1458 դիտում article-date 21:32 25-11-2019

«Ֆիթչը» մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները

«Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2475747206078993]էջում [/url]գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. ««Ֆիթչ» միջազգային վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Սա «Մուդիսի» համանման որոշման հետ համատեղ արձանագրում է միջազգային տնտեսական հանրության դրական վերաբերմունքը Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ»:

Նմանատիպ նյութեր