ՀՀ նախագահի հրամանագրով ջութակահար Սուրեն Հախնազարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ջութակահար Սուրեն Հախնազարյանին շնորհվել ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ջութակահար Սուրեն Հայրապետի ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում,- ասված է հրամանագրում: