211652_close_icon

Բարոյականությունից խոսացող անբարոյականնե՛ր, ձեր ցանած ատելության բերքը դո՛ւք եք քաղելու

views-count2013 դիտում article-date 10:12 25-11-2019
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Բարոյականությունից խոսացող անբարոյականներ, ձեր ցանած ատելության բերքը դուք եք քաղելու: Սերժ Սարգսյանի անունը շոշափելիս` հիշե՛ք, դուք իրավունք, առավել ևս ապրած կյանք չունեք նրա մասին բացասական խոսելու: Ուզու՞մ էիք հրաժարական, նա կատարեց ձեր պահանջը, ուզու՞մ էիք ձերբակալել համոզվեցի՞ք, որ դու´ք ձախողվել եք: Պատերազմով անցած, պետականաշինության մեջ միշտ առաջնային դեր ունեցած մարդը այսօր ևս, անկախ իր պաշտոնական դիրքից, նա կրկին շարունակում է լինել մեր երկրի անվտանգության երաշխավորը: Իսլամիստ թշնամին չի´ վախում, երբ երկրի ղեկավարը համեմատվում է Քրիստոսի հետ, թշնամու ահը, դա երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մեկ ապտակ նախադասությունն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր